22:42  ,  17 մայիսի, 2021

Ֆոնսեկան բանակցել է «Զենիթի», «Տոտենհեմի» եւ «Բենֆիկայի» հետ

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան բանակցել է մի քանի ակումբների հետ, հաղորդում է Il Messaggero-ն։ Մրցաշրջանի ավարտից հետո նրան հռոմեական ակումբում կփոխարինի պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։

48-ամյա Ֆոնսեկան նախնական բանակցություններ է ունեցել Լիսաբոնի «Բենֆիկայի», Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Ֆոնսեական ցանկություն ունի մնալ Իտալիայում, սակայն դեռ համարժեք առաջարկներ չի ստացել։

Իտալիայի առաջնության վերջին տուրից առաջ «Ռոման» 61 միավորով 7-րդն է։ 6-րդ տեղում ընթացող «Լացիոն» ունի 67 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ