22:30  ,  16 մայիսի, 2021

«Աթլետիկոն» ու «Ռեալը» հաղթեցին, «Բարսելոնան» պարտվեց (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում առաջատար «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց «Օսասունային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ «Աթլետիկոյի» հաղթական գոլը 88-րդ րոպեին խփեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։

«Աթլետիկոն» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Չեմպիոն «Ռեալը» Բիլբաոյում մրցեց «Աթլետիկի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը առավելության հասավ նվազագույն հաշվով։ Գոլի հեղինակ դարձավ իսպանացի պաշտպան Նաչոն։

Արքայական թիմն ունի 81 միավոր եւ երկրորդն է։

«Բարսելոնան» տանը պարտություն կրեց «Սելտայից»՝ 1։2։ Հաշիվը 28-րդ րոպեին բացեց կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Վիգոն ներկայացնող թիմից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Սանտի Մինան։

«Բարսելոնան» վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն։

«Բարսելոնան» 76 միավորով երրորդն է եւ «Ռեալից» հետ է 5 միավոր։

Չորրորդ տեղում է 74 միավոր վաստակած «Սեւիլիան» որը 0։4 հաշվով պարտվեց «Վիլյառեալին» (58 միավոր, 7-րդ տեղ):

Վերջին տուրում (մայիսի 23) «Ռեալը» կընդունի «Վիլյառեալին», «Աթլետիկոն» կհյուրընկալվի «Վալյադոլիդին»։

Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր

«Աթլետիկո» - «Օսասունա»՝ 2։1 (տեսանյութ)

Ռենան Լոդի, 82, Լուիս Սուարես, 88 - Անտե Բուդիմիր, 75

«Աթլետիկ» - «Ռեալ»՝ 0։1 (տեսանյութ)

Նաչո, 68

«Բարսելոնա» - «Սելտա»՝ 1։2 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 28 - Սանտի Մինա, 38, 89

Հեռացում՝ Կլեման Լանգլե («Բարսելոնա»), 83, երկրորդ դեղին քարտ

«Վիլյառեալ» - «Սեւիլիա»՝ 4։0 

Կառլոս Բակա, 34, 47, 79, Ժերար Մորենո, 66

Հեռացում՝ Դիեգո Կառլոս («Սեւիլիա»), 52, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ