15:37  ,  16 մայիսի, 2021

Մեսին պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթին» եւ ներկայացրել է ֆինանսական պահանջները

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին պատրաստ է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի», որի գլխավոր մարզիչն է կատալոնական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

Կողմերը բանակցել են, եւ 33-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը նշել է, որ կհամաձայնի կարիերան շարունակել մանչեսթերյան ակումբում, եթե ստանա տարեկան առնվազն 29 միլիոն եվրո, հաղորդում է բրիտանական The Sun-ը։

Մեսին մտադիր է նաեւ ծանոթանալ «Բարսելոնայի» ղեկավարության վերջնական առաջարկին։ Նրա պայմանագիրը կատալոնական թիմի հետ ավարտվում է ամռանը, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին հոլանդացի Ռոնալդ Կումանի ղեկավարած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել 37 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում