21:46  ,  14 մայիսի, 2021

Ռուսաստանի Պրեմիեր լիգա. Տասնամյակի լավագույն գոլը

Ռուսաստանի Պրեմիեր լիգան ընտրել է տասնամյակի լավագույն գոլը։ Հեղինակը Մոսկվայի «Սպարտակի» նախկին խաղացող Լուիս Ադրիանոն է։ 2017թ. նոյեմբերին բրազիլացի հարձակվողը գրավել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դարպասը։ Այդ խաղում «Սպարտակը» հաղթել էր 3։1 հաշվով։

Գոլի տեսանյութը հրապարակել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ինստագրամյան էջը։

Տասնամյակի գոլն ընտրվել է երկրպագուների եւ փորձագետների քվեարկությամբ Պրեմիար լիգայի հայտարարած մրցույթում։ 2020թ. դեկտեմբերից մինչեւ 2021թ. մայիս քվեարկությանը մասնակցել է 300 հազար երկրպագու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում