21:46 14 մայիսի, 2021Ռուսաստանի Պրեմիեր լիգան ընտրել է տասնամյակի լավագույն գոլը։ Հեղինակը Մոսկվայի «Սպարտակի» նախկին խաղացող Լուիս Ադրիանոն է։ 2017թ. նոյեմբերին բրազիլացի հարձակվողը գրավել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դարպասը։ Այդ խաղում «Սպարտակը» հաղթել էր 3։1 հաշվով։
Գոլի տեսանյութը հրապարակել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ինստագրամյան էջը։
Տասնամյակի գոլն ընտրվել է երկրպագուների եւ փորձագետների քվեարկությամբ Պրեմիար լիգայի հայտարարած մրցույթում։ 2020թ. դեկտեմբերից մինչեւ 2021թ. մայիս քվեարկությանը մասնակցել է 300 հազար երկրպագու։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.