20:44  ,  13 մայիսի, 2021

Հռոմ. Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչում է

Ռաֆայել Նադալը դուրս է եկել Հռոմի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը երրորդ շրջանում մրցել է Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի հետ։ Աշխարհի երկրորդ ռակետն առավելության է հասել 3:6, 6:4, 7:6 (6:3) հաշվով։ Մրցապայքարը տեւել է 3 ժամ եւ 30 րոպե։

Նադալի հաջորդ մրցակիցը կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի եւ ճապոնացի Կեյ Նիսիկորիի դիմակայության հաղթողը։

Հռոմի մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 16–ին։ Մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English