21:51  ,  9 մայիսի, 2021

«Ռոման» հաղթեց՝ 5։0, Մխիթարյանը՝ գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Կրոտոնեին»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ 5։0 հաշվով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ դարձավ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ։

47-րդ րոպեին նրա փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը։ 70-րդ եւ 73-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։ Երկրորդ գոլի դրվագում դարձյալ գոլային փոխանցում կատարեց Մխիթարյանը, որը 78-րդ րոպեին խփեց հռոմեական թիմի չորրորդ գոլը։ 90-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց Բորխա Մայորալը։

«Ռոման» 58 միավորով 7-րդ տեղում է, «Կրոտոնեն» վերջինն է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ռոմա» - «Կրոտոնե»՝ 5։0 (տեսանյութ)

Բորխա Մայորալ, 47, 90, Լորենցո Պելեգրինի, 70, 73, Հենրիխ Մխիթարյան, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում