15:02  ,  10 մայիսի, 2024

Խաբի Ալոնսո․ Իմ տղաներն արժանի են 3 տիտղոսին էլ

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալը։ Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բայերը» 2:2 հաշվով էր խաղացել իտալական «Ռոմայի» հետ, որն առաջին խաղում պարտվել էր 0:2 հաշվով։

«Մենք երջանիկ ենք, որ դուրս եկանք Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Հիմա մենք պետք է մեկ շաբաթում երկու եզրափակիչ անցկացնենք։

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում մենք դրսեւորեցինք բնավորություն։ Պատասխան խաղից հետո նայերի իմ խաղացողների աչքերի մեջ եւ տեսա, որ նրանք ավելիին են ձգտում։

Մենք դեռ ունենք երեք տիտղոս նվաճելու հնարավորություն։ Իմ տղաներն արժանի են երեք տիտղոսին էլ»,- Խաբի Ալոնսոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Բայերի» մրցակիցը կլինի իտալական «Ատալանտան»։

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Լեւերկուզենի թիմը կմրցի «Կայզերսլաուտերնի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում