17:05  ,  8 մայիսի, 2021

Տիգրան Բարսեղյանի գոլային փոխանցումն «Աստանային» օգնեց հաղթել «Տարազին»

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում առաջատար «Աստանան» տանը նվազագույն հաշվով հաղթեց Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազին»:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը և Վարազդատ Հարոյանն «Աստանայի» կազմում անցկացրին ամբողջ հանդիպումը: 54-րդ րոպեին Բարսեղյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ առաջին խաղակեսում ստացավ նաև դեղին քարտ:

«Աստանան» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Տարազը» 17 միավորով չորրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում