15:11  ,  7 մայիսի, 2021

Ֆլոյդ Մեյվեզերը մենամարտի պատճառով վռնդել է հարսնացուին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերն առաջիկա մենամարտից առաջ տանից վռնդել է իր հարսնացու Աննա Մոնրոյին, հաղորդում է The Sun-ը:

44-ամյա ամերիկացին ցանկանում է կենտրոնանալ իր առաջիկա մենամարտի վրա, որտեղ մրցելու է 26-ամյա վիդեոբլորգեր Լոգան Պոլի հետ:

Մեյվեզերը կարծում է, որ Մոնրոն կարող է շեղել իրեն, այդ պատճառով հեռացրել է նրան: Այս տարվա սկզբնամասում բռնցքամարտիկն ամուսնության առաջարկ էր արել պարուհուն, որի հետ վաղուց է ծանոթացել ստրիպտիզ-ակումբում:

Հիշեցնենք, որ Ֆլոյդ Մեյվեզերի ու Լոգան Պոլի միջև ցուցադրական մենամարտը տեղի կունենա մայիսի 7-ին Մայամիի «Հարդ Ռոկ սթեդիումում»: Նախապես մենամարտը նախատեսված էր անցկացնել 2021-ի փետրվարի 20-ին, սակայն այն հետաձգվել էր կոնոնավիրուսի համավարակի պատճառով:

Մեյվեզերը նախորդ մենամարտն անցկացրել է 2018-ի դեկտեմբերի 31-ին Տոկիոյում՝ նոկաուտի ենթարկելով ճապոնացի Տենսին Նասուկավային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում