18:52  ,  5 մայիսի, 2021

Ինֆանտինո. 10 տարի առաջ ֆինանսական արդար խաղը փրկեց եվրոպական ակումբային ֆուտբոլը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է ֆուտբոլում բարեփոխումների անհրաժեշտության մասին։

«2000–ականներին պարզ դարձավ, որ եվրոպական ակումբների մեծ մասի ֆինանսական դրությունը անտանելի է։ Պարտքերի եւ տարեկան ֆինանսավորման դեֆիցիտի պատճառով միջնաժամկետ հեռանկարում ստեղծվեց աղետալի վիճակ։ Ֆինանսական արդար խաղի կանոնները կատարյալ չէին, բայց անհրաժեշտ էին եւ տվեցին լավ արդյունք։ 10 տարի առաջ ֆինանսական արդար խաղը փրկեց եվրոպական ակումբային ֆուտբոլը։

ՖԻՖԱ–ն հիմա տրանսֆերային համակարգի վերափոխման գործընթացի մեջ է, քանի որ ակումբներին եւ խաղացողներին օգնելու ժամանակն է։ Մենք լրջորեն քննարկում ենք աշխատավարձի չափի, տրանսֆերային գումարից միջնորդավճարի սահմանափակում մտցնելու հարցը։ Այս ամենը պետք է լինի թափանցիկ»,– Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է Onze Mondial–ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում