10:59  ,  4 մայիսի, 2021

Արսեն Զախարյանը կարող է մասնակցել Եվրո-2020-ին

Մոսկվայի «Դինամոյի» և ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանն ազգային թիմի կազմում կարող է մասնակցել Եվրո-2020-ին, հաղորդում է Eurostavka-ն:

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը դիտարկում է երիտասարդական թիմի 5 խաղացողների ազգային թիմ հրավիրելու տարբերակը: Նրանց թվում է նաև Արսեն Զախարյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 11 հանդիպման, դարձել 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Այս տարվա մարտին Զախարյանը Ռուսաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցում էր Եվրո-2021-ի եզրափակիչ մրցաշարին: Նա Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Իսլանդիայի Մ-21 հավաքականի դեմ խաղում հայ ֆուտբոլիստը ռեկորդը սահմանել էր 17 տարեկան, 27 օրականում: Մինչև այս Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում գոլի ամենաերիտասարդ հեղինակն էր Ֆյոդոր Սմոլովը, որն աչքի էր ընկել 18 տարեկան 17 օրականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում