00:06  ,  3 մայիսի, 2021

Բեյլի հեթ-տրիկը «Տոտենհեմին» օգնեց հաղթել հետնապահին (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 34-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ: Լոնդոնցիներից հեթ-տրիկի հեղինակ դարձավ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, իսկ խաղի վերջակետը դրեց կորեացի Հյոն Մին Սոնը:

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» շրջանցեց մեկական հանդիպում պակաս անցկացրած «Լիվերպուլին» ու «Վեստ Հեմին» և 56 միավորով բարձրացավ 5-րդ տեղ: «Շեֆիլդ Յունայթեդը» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 17 միավորով և զրկվել է տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու հնարավորությունից:

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Տոտենհեմ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 4:0 (տեսանյութ)

Գարեթ Բեյլ, 31, 61, 69, Հյոն Մին Սոն, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով