21:06  ,  1 մայիսի, 2021

«Լեոն» ու «Արարատ-Արմենիան» հաղթանակով են մեկնարկել կիսաեզրափակիչում

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում տեղի են ունեցել կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները:

Հայաստանի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Լեոն» 8:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել ՀՊՏՀ-ի նկատմամբ: 

«Արարատ-Արմենիան» հետխաղյա 6 մետրանոց հարվածաշարում հաղթել է «Լուսառատին» (4:2): Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 3:3 հաշվով: 

Կիսաեզրափակիչի երկրորդ հանդիպումները կանցկացվեն մայիսի 3-ին: Եզրափակիչի ուղեգիր են նվաճում 2 հաղթանակ տարած թիմերը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում