16:18  ,  30 ապրիլի, 2021

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում ֆրանսիացին առաջ է անցել Քարիմ Բենզեմայից («Ռեալ»), Կևին դե Բրույնեից («Մանչեսթեր Սիթի») և Անխել Դի Մարիայից։

Մադրիդի «Ռեալի» դեմ արտագնա խաղում Կանտեն խաղադաշտում անցկացրել էր 90 րոպե։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում