20:05  ,  25 ապրիլի, 2021

«Բարսելոնայի» հաղթանակն ու Գրիզմանի դուբլը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Վիլյառեալին»։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Կատալոնական ակումբից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը մրցակցի դարպասը գրավեց 28-րդ եւ 35-րդ րոպեներին։ Դրանից առաջ հաշիվը բացել էին դաշտի տերերը։ «Վիլյառեալը» վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։

«Բարսելոնան» 32 խաղից հետո 71 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Ռեալին» (33 խաղ) եւ երրորդն է։ Առաջատար «Աթլետիկոն» 32 խաղում վաստակել է 73 միավոր։ «Վիլյառեալը» 7-րդն է՝ 49 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Վիլյառեալ» - «Բարսելոնա»՝ 1։2 (տեսանյութ)

Սամու Չուկվեզե, 26 - Անտուան Գրիզման, 28, 35

Հեռացում՝ Մանու Տրիգերոս («Վիլյառեալ»), 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում