21:33  ,  20 ապրիլի, 2021

Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) նվաճեց Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։

Արման Անդրեասյանը գոտեմարտեց մոլդովացի Միխայիլ Սավայի հետ եւ հաղթեց 4։3 հաշվով։  

Արման Անդրեասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել լիտվացի Արտեմ Աուգայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա մրցել էր լեհ Կշիշտոֆ Օլենցինի հետ և հաղթել 10:5 հաշվով։ Կիսաեզրափակիչում Արման Անդրեասյանը 3։5 հաշվով պարտվել էր ռուս Իսրաիլ Կասումովին։

Արման Ավագյանը (79 կգ) մոտ կես ժամ հետո բրոնզե մեդալի համար կգոտեմարտի վրացի Նիկա Կենտչաձեի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում