21:33 20 ապրիլի, 2021Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը (70 կգ) նվաճեց Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։
Արման Անդրեասյանը գոտեմարտեց մոլդովացի Միխայիլ Սավայի հետ եւ հաղթեց 4։3 հաշվով։
Արման Անդրեասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել լիտվացի Արտեմ Աուգայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա մրցել էր լեհ Կշիշտոֆ Օլենցինի հետ և հաղթել 10:5 հաշվով։ Կիսաեզրափակիչում Արման Անդրեասյանը 3։5 հաշվով պարտվել էր ռուս Իսրաիլ Կասումովին։
Արման Ավագյանը (79 կգ) մոտ կես ժամ հետո բրոնզե մեդալի համար կգոտեմարտի վրացի Նիկա Կենտչաձեի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.