13:41  ,  20 ապրիլի, 2021

ԵԱ. Արման Ավագյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում՝ 12:1

Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը (79 կգ) հնարավորություն ստացավ բրոնզե մեդալի համար գոտեմարտ անցկացնել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց մակեդոնացի Դեյան Միտրովի հետ և հաղթեց ժամանակից շուտ՝ 12:1: Երեկոյան մրցահերթում նա բրոնզե մեդալը կվիճարկի վրացի Նիկա Կենտչաձեի հետ:

Արման Ավագյանն (79 կգ) ապրիլի 19-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովին: Քառորդ եզրափակիչում նա 1:11 հաշվով պարտություն էր կրել Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևից, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր:

Ապրիլի 20-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի նաև Արման Անդրեասյանը (70 կգ), որը նախօրեին 2 հաղթանակ տանելուց հետո պարտվել էր կիսաեզրափակիչում: Անդրեասյանի մրցակիցը կլինի մոլդովացի Միխայիլ Սավան:   

ԵԱ-ի մեկնարկային օրը Հայաստանն ուներ ևս մեկ ներկայացուցիչ՝ Գևորգ Թադևոսյանը (65 կգ), որը մեկնարկային գոտեմարտում 1:2 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին և լքել պայքարը: 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել նաև նաև Հրայր Ալիխանյանը (74 կգ), որը պայքարի մեջ կմտնի ապրիլի 20-ին՝ 1/8 եզրափակիչում գոտեմարտելով ռուս Ռազամբեկ Ժամալովի հետ: Մարզպետ Գալստյանը (92 կգ) ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողնում Եվրոպայի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում