21:58  ,  16 ապրիլի, 2021

Սարգիս Ադամյանը վերադարձել է «Հոֆենհայմի» կազմ «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղում

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Հոֆենհայմը» հյուրընկալվել է «ՌԲ Լայպցիգին»։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մկանային վնասվածքից հետո վերականգնվել է եւ «Հոֆենհայմի» պահեստայինների թվում է։

«ՌԲ Լայպցիգ» - «Հոֆենհայմ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում