Ֆրանսիական ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Քվեարկության արդյունքում 29-ամյա բրազիլացին առաջ է անցել Կազեմիրոյից («Ռեալ»), Իլկայ Գյունդոգանից («Մանչեսթեր Սիթի») ու Կրիստիան Պուլիշիչից («Չելսի»):
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն տանը նվազագույն հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային», իսկ Նեյմարը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:
Игрок недели в #ЛигаЧемпионов - Неймар!
— УЕФА (@UEFAcom_ru) April 16, 2021
Как вам итоги голосования? pic.twitter.com/x7ZeDZc9iM
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում