22:18  ,  15 ապրիլի, 2021

Ռաֆայել Վարանը մոտ է «Ռեալից» հեռանալուն

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հաղորդում է El Chiringuito-ն։

27-ամյա ֆուտբոլիստի եւ անգլիական ակումբի բանակցությունները ընթանում են հաջողությամբ։

Արքայական ակումբում կարծում են, որ հնարավոր չի լինի երկարաձգել պայմանագիրը Ռաֆայել Վարանի հետ, որը 2011-ին է ֆրանսիական «Լանսից» տեղափոխվել Մադրիդ 10 միլիոն եվրոյի դիմաց։

Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինեւ 2022թ․ հունիսի 30-ը։ Transfermarkt-ը Վարանի տրանսֆերը գնահատում է 70 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English