19:36  ,  14 ապրիլի, 2021

Միհրան Հարությունյանը ստացել է ՌՀՄ-ի «Ոսկե խաչ» շքանշան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը շքանշան է ստացել Ռուսաստանի հայերի միությունից։

«Այսօր ստացա «Ոսկե խաչ» շքանշան Ռուսաստանի հայերի միությունից։ Շնորհակալություն ուշադրության եւ վերաբերմունքի համար։ Սփյուռքը պետք է կարեւոր դեր խաղա Հայաստանի զարգացման մեջ, ներուժը պետք է օգտագործվի բոլոր բնագավառներում։

Հիմա, ցավոք, սփյուռքի ճանապարհը Հայաստանում դժվարին է եւ հաճախ փակ է։ Մենք պետք է ոչ թե խոսքով, այլ գործով ստեղծենք միասնական հարթակ՝ Հայաստան - Արցախ - Սփյուռք։ Մենք տարանջատում չունենք, բոլորս հայ ենք, պետք է օգտակար լինենք մեր պատմական հայրենիքին։

Եղեք պրոֆեսիոնալ եւ ունեցեք ակտիվ քաղաքացիական դիրքորոշում։ Այդ ժամանակ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- գրել է Միհրան Հարությունյանն Ինստագրամում։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Միհրան Հարությունյանը 5-րդ մենամարտն էր անցկացրել խառը մենամարտերում եւ պարտության մատնել ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում