Լիտվայի հավաքականի հաղթանակով ավարտվեց Հայաստանում առաջին անգամ անցկացված ֆուտբոլի կանանց Our game ընկերական միջազգային մրցաշարը։
Վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցեց Լիտվայի հավաքականի հետ: Երեւանի «Փյունիկի» մարզադպրոցի խաղադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։
Արդեն 5-րդ րոպեին Լիտվայի հավաքականից աչքի ընկավ Ռիմանտե Ջոնուսայտեն։ 49-րդ րոպեին Օլգա Օսիպյանը վերականգնեց հավասարությունը։ 69-րդ րոպեին Լյուսյա Վայտուկայտիտեն խփեց Լիտվայի հաղթական գոլը։ 82-րդ րոպեին Հայաստանի հավաքականից 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Նենսի Ավեսյանը։
Հայաստանի հավաքականը 5 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Նախորդ 2 խաղերում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր Լիբանանին և ոչ ոքի խաղացել Հորդանանի հետ (1:1):
Լիտվան նախորդ տուրերում հաղթել էր Հորդանանի (1:0) ու Լիբանանի (7:1) հավաքականներին եւ մրցաշարն ավարտեց 6 միավորով։
Վերջին տուրի մյուս խաղում Հորդանանի հավաքականը 6:0 հաշվով հաղթեց Լիբանանին և վաստակեց 4 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:01 , 29 օգոստոսի
00:57 , 29 օգոստոսի
00:47 , 29 օգոստոսի
00:25 , 29 օգոստոսի
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի