17:55 12 ապրիլի, 2021Լիտվայի հավաքականի հաղթանակով ավարտվեց Հայաստանում առաջին անգամ անցկացված ֆուտբոլի կանանց Our game ընկերական միջազգային մրցաշարը։
Վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցեց Լիտվայի հավաքականի հետ: Երեւանի «Փյունիկի» մարզադպրոցի խաղադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։
Արդեն 5-րդ րոպեին Լիտվայի հավաքականից աչքի ընկավ Ռիմանտե Ջոնուսայտեն։ 49-րդ րոպեին Օլգա Օսիպյանը վերականգնեց հավասարությունը։ 69-րդ րոպեին Լյուսյա Վայտուկայտիտեն խփեց Լիտվայի հաղթական գոլը։ 82-րդ րոպեին Հայաստանի հավաքականից 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Նենսի Ավեսյանը։
Հայաստանի հավաքականը 5 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Նախորդ 2 խաղերում Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթել էր Լիբանանին և ոչ ոքի խաղացել Հորդանանի հետ (1:1):
Լիտվան նախորդ տուրերում հաղթել էր Հորդանանի (1:0) ու Լիբանանի (7:1) հավաքականներին եւ մրցաշարն ավարտեց 6 միավորով։
Վերջին տուրի մյուս խաղում Հորդանանի հավաքականը 6:0 հաշվով հաղթեց Լիբանանին և վաստակեց 4 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.