21:51  ,  10 ապրիլի, 2021

«Ռեալ» - «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր (ֆոտո)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ռեալը» կընդունի կատալոնական «Բարսելոնային»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:

«Ռեալ». Կուրտուա, Լուկաս Վասկես, Միլիտաո, Նաչո, Մենդի, Կազեմիրո, Կրոս, Մոդրիչ, Վալվերդե, Վինիսիուս, Բենզեմա:

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Սերժինյո Դեստ, Ռոլանդ Արաուխո, Լանգլե, Մինգյեսա, Ալբա, Բուսկետս, Պեդրի, Դե Յոնգ, Մեսի, Դեմբելե:

 «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-ին Մադրիդում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Իսպանիայի առաջնության 29-րդ տուրից հետո «Բարսելոնան» 65 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Ռեալը» հետ է 2 միավոր։ Առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» ունի 66 միավոր։

Հիշեցնենք, որ առաջին շրջանի խաղում «Ռեալը» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Բարսելոնայի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում