20:49  ,  10 ապրիլի, 2021

ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում Փարիզի ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ստրասբուրգի» նկատմամբ: Փարիզցիների առաջին գոլը 16-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 21 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ն այս հաղթանակից հետո վաստակեց 66 միավոր և 3 միավոր է հետ առաջատար «Լիլից», որն ապրիլի 9-ին 2:0 հաշվով հաղթել էր «Մեցին»:

Ֆրանսիայի առաջնություն, 32-րդ տուր

«Ստրասբուրգ» - ՊՍԺ՝ 1:4 (տեսանյութ)

Դիոն Սահի, 63 – Կիլիան Մբապե, 16, Պաբլո Սարաբիա, 27, Մոյզե Կեն, 45, Լեանդրո Պարեդես, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով