21:05  ,  7 ապրիլի, 2021

Հայտնի է «Ռեալ» - «Բարսելոնա» խաղի մրցավարը

Լա Լիգան նշանակել է Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպման մրցավարներին։ Գլխավոր մրցավարը կլինի 44-ամյա Մատեու Լաոսը (ՖԻՖԱ մրցավար է 2011-ից), որը ապրիլի 7-ին կսպասարկի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բավարիա» - ՊՍԺ առաջին հանդիպումը։

«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

29-րդ տուրից հետո «Բարսելոնան» 65 միավորով երկրորդն է, «Ռեալը» երրորդն է՝ 63 միավոր։ Առաջատար «Աթլետիկոն» ունի 66 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում