23:17  ,  6 ապրիլի, 2021

Հայաստանի թիմը 2 ոսկե, 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ է նվաճել Ուկրաինայում

Ուկրաինայի Խերսոն քաղաքում անցկացված  Նիկոլայ Մանգերայի անվան բռնցքամարտի 15-րդ միջազգային մրցաշարի հաղթող են դարձել Գուրգեն Մադոյանը և Արման Դարչինյանը, հաղորդում է Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եզրափակիչում առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Շամաֆանովի նկատմամբ, իսկ Դարչինյանը համառ պայքարում հաղթեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Լիպարիտ Ուստյանին:

 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը վնասվածքի պատռճառով եզրափակիչ մենամարտի ժամանակ ռինգ դուրս չեկավ և բավարարվեց արծաթե մեդալով: Արծաթե մեդալ նվաճեցին նաև նաև 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Եվս 5 հայ մարզիկ արժանացավ բրոնզե պարգևի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ