Բռնցքամարտի վերահսկողության բրիտանական խորհրդի քարտուղար Ռոբերտ Սմիթը հայտարարել է, որ բրիտանացի սուպերծանրքաշային Դերեկ Չիսորայի որակազրկումը ցմահ չէ եւ դրական վարքի դեպքում բռնցքամարտիկը կարող է հետ ստանալ արտոնագիրը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Խորհուրդը անորոշ ժամանակով որակազրկեց Չիսորային ոչ մարզական վարքի` Վիտալի Կլիկչկոյին ապտակելու, Վլադիմիր Կլիչկոյի դեմքին ջրով թքելու եւ Դեւիդ Հեյի հետ ծեծկռտուքի մեջ մտնելու համար:
Խորհուրդը, դրական վարք ասելով, նկատի ունի մարզումներ երեխաների հետ, հանրօգուտ աշխատանք եւ սկանդալյին իմիջը փոխելու ջանք, գրում է The Telegraph-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում