09:40  ,  29 մարտի, 2021

Իսպանիայի հավաքականը սահմանել է 2 ռեկորդ

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Վրաստանի հավաքականի նկատմամբ 2:1 հաշվով արտագնա հաղթանակի շնորհիվ սահմանել է 2 ռեկորդ, հայտնում է Gracenote-ն:

Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական խաղերում անպարտելի շարքը հասցրել է 65-ի (51 հաղթանակ, 14 ոչ ոքի): Դա ռեկորդային շարք է ԱԱ-ի ընտրական փուլերում:

Նախորդ անգամ իսպանացիներն ԱԱ-ի ընտրական խաղում պարտվել են 1993 թվականի մարտի 31-ին՝ Կոպենհագենում պարտվելով Դանիայի հավաքականին (0:1):

Իսպանացիները նաև գերազանցել են Արևմտյան Գերմանիայի հավաքականի ռեկորդը՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում գոլ խփելով 37-րդ խաղում անընդմեջ: Գերմանացիներն այդ ռեկորդը սահմանել էին 1934-1985-ը՝ գոլ խփելով 36 խաղերում անընդմեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում