09:11  ,  29 մարտի, 2021

ԱԱ-ի խաղում դարպասներն անհամաչափ են եղել (ֆոտո)

Ուշագրավ միջադեպ է գրանցվել ֆուտբոլի Շվեյցարիայի և Լիտվայի հավաքականների միջև աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում:

Շվեյցարական Սանկտ-Գալենում տեղի ունեցած խաղից առաջ պարզվել է, որ դարպասներից մեկը 5-10 սմ բարձր է նախատեսվածից: Կազմակերպիչները ստիպված են եղել փոխել դարպասը, ինչի պատճառով խաղը մեկնարկել է 15 րոպե ուշացումով:

Հիշեցնենք, որ այդ խաղում շվեյցարացիները տնային հաղթանակ էին տարել 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English