23:31  ,  26 սեպտեմբերի, 2012

Պապիկյան. Տարբեր մակարդակի թիմեր էին խաղում

Տարբեր մակարդակի թիմեր էին խաղում, ասել է Արմավիրի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ Արսեն Պապիկյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լոկոմոտիվին» պարտվելուց հետո:

«Տարբեր մակարդակի թիմեր էին խաղում: Մենք խաղում էինք երկրորդ համարով: Չստացվեց պաշտպանությունում լավ խաղալ: Տղաները չկարողացան պահպանել հանգստությունը լուրջ մրցակցի դեմ խաղում»,- Պապիկյանի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն:

Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակիչում Արմավիրի «Տորպեդոն» 0:3 հաշվով պարտվել է «Լոկոմոտիվին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով