23:31 26 սեպտեմբերի, 2012Տարբեր մակարդակի թիմեր էին խաղում, ասել է Արմավիրի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ Արսեն Պապիկյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լոկոմոտիվին» պարտվելուց հետո:
«Տարբեր մակարդակի թիմեր էին խաղում: Մենք խաղում էինք երկրորդ համարով: Չստացվեց պաշտպանությունում լավ խաղալ: Տղաները չկարողացան պահպանել հանգստությունը լուրջ մրցակցի դեմ խաղում»,- Պապիկյանի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն:
Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակիչում Արմավիրի «Տորպեդոն» 0:3 հաշվով պարտվել է «Լոկոմոտիվին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.