16:53  ,  23 մարտի, 2021

Եվրասիական լիգային կմասնակցեն 5 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից ու Լիբանանից

Բասկետբոլի Եվրասիական լիգայի երկրորդ մրցաշրջանը կմեկնարկի մարտի 24-ին, hաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը:

Երևանում անցկացվելիք մրցաշարին կմասնակցեն 5 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից ու Լիբանանից: Հայաստանը կներկայացնեն «Վահագնի Սիթին» ու «Դվինը»:

Հանդիպումները կանցկացվեն նախկին «Միկա» մարզադահլիճում: Եզրափակիչը տեղի կունենա մարտի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս