23:05  ,  19 մարտի, 2021

Չեմպիոնների լիգա. Մեսին՝ տուրի լավագույն գոլի հեղինակ

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն գոլի հեղինակ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Լավագույնն է ճանաչվել 33-ամյա ֆուտբոլիստի գոլը ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ արտագնա խաղում (1:1):

Լավագույն գոլի մրցանակին հավակնում էին նաև Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և Լուիս Մուրիելը («Ատալանտա»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում