Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում իտալական «Ռոման» կմրցի Ամստերդամի «Այաքսի» հետ: Շվեյցարական Նիոնում մարտի 19-ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում հռոմեացիներն առաջին հանդիպումը կանցկացնեն հյուրընկալվելիս:
Այդ զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ու իսպանական «Գրանադայի» հաղթողի հետ:
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերը կանցկացվեն ապրիլի 8-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ
«Գրանադա» (Իսպանիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Արսենալ» (Անգլիա) – «Սլավիա» (Չեխիա)
«Այաքս» (Հոլանդիա) – «Ռոմա» (Իտալիա)
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) – «Վիլյառեալ» (Իսպանիա)
Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը
Կիսաեզրափակիչ
«Գրանադա»/«Մանչեսթեր Յունայթեդ» – «Այաքս»/«Ռոմա»
«Դինամո Զագրեբ»/«Վիլյառեալ» – «Արսենալ»/«Սլավիա»
The road to Gdańsk is set!
— UEFA Europa League (@EuropaLeague) March 19, 2021
Who's lifting the #UELdraw | #UEL pic.twitter.com/54x0ACdUXl
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում