14:21  ,  17 մարտի, 2021

Թայգեր Վուդսը ավտովթարից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

«Մեյջոր» շարքի մրցաշարերի 15-ակի հաղթող, ամերիկացի լեգենդար գոլֆիստ Թայգեր Վուդսը ավտովթարի ենթարկվելուց ու վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին 45-ամյա մարզիկը հայտնել է թվիթերյան էջում: Վուդսը պատմել է, որ վերականգնողական փուլը կշարունակի տանը:

Փետրվարի 23-ին ամերիկացի մարզիկի մեքենան Լոս Անջելեսում դուրս էր եկել ճանապարհից և շրջվել: Փրկարարները նրան դժվարությամբ էին դուրս հանել մեքենայից: Նրա կյանքը փրկել էին մեքենայի անվտանգության բարձիկները: Վուդսը ստացել էր ոտքի կոտրվածքներ ու այլ վնասվածքներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English