21:33  ,  13 մարտի, 2021

Հենրիխ Մխիթարյանը դուրս է մնացել «Ռոմայի» հայտացուցակից

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Պարմային»։ Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է կազմը, որը պատրաստվում է այդ հանդիպմանը։

Հայտացուցակից դուրս է մնացել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վնասվածք էր ստացել ուկրաինական «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման առաջին խաղակեսում եւ փոխարինվել։ Իտալական մամուլը գրել էր, որ Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ սպասվում է ապրիլին։

«Պարմա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով