Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի մարտի 13-ին մեկնարկելիք Meltwater Champions Chess Tour արագ շախմատի մրցաշարին:
Առաջին մրցախաղում Արոնյանը կմրցի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
Նախնական փուլում մասնակիցները 5-ական պարտիա կանցկացնեն 3 օրում: 1/8-րդ տեղ գրաված շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում:
Լևոն Արոնյանն առաջին մրցաշարը կանցկացնի Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց հրաժարվելուց հետո: Սակայն այդ մրցաշարում հայ գրոսմայստերը դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը և հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

10:27 , 28 հոկտեմբերի 
09:45 , 28 հոկտեմբերի
09:14 , 28 հոկտեմբերի 
01:43 , 28 հոկտեմբերի
00:14 , 28 հոկտեմբերի 
23:29 , 27 հոկտեմբերի
22:58 , 27 հոկտեմբերի 
21:34 , 27 հոկտեմբերի 
21:03 , 27 հոկտեմբերի
20:09 , 27 հոկտեմբերի