01:22  ,  8 մարտի, 2021

Լեւոն Աղասյանը՝ Լեհաստանից․ Ուրախ եմ, որ հաջողվեց ԵԱ-ի եզրափակիչում հայտնվել

Արդյունքիցս այդքան էլ գոհ չեմ, բայց ուրախ եմ, որ ինձ հաջողվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչում հայտնվել։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լեհաստանից ասաց Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը:

Լեհաստանի Տորուն քաղաքում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում (ձմեռային) Աղասյանը 16.55 սմ արդյունքով 5-րդ տեղն է զբաղեցրել եռացատկում։

«Արդյունքիցս շատ գոհ չեմ, բայց բավարար էր՝ հաշվի առնելով պայմանները, վնասվածքները։ Շատ կուզեի մեդալ նվաճել, բայց երկար դադարից հետո մրցաշրջանի մեկնարկի համար այս արդյունքն էլ վատ չէ։ Ի դեպ, 1996 թվականից հետո մեծահասակների Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների եզրափակիչի մասնակից չէինք ունեցել»,- ասաց Լեւոն Աղասյանը։

Նա Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեցող Հայաստանի հավաքականի անդամներից մեկն է։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով