19:24  ,  7 մարտի, 2021

«Դինամոյի» հաղթանակը, Արսեն Զախարյանի գոլային փոխանցումը

Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Դինամոն» ընդունեց «Տամբովին»։

Մեկնարկից առաջ թիմերը լռության րոպեով հարգեցին մարտի 3-ին 59 տարեկանում մահացած հայտնի ռուսաստանցի մարզական մեկնաբան Յուրի Ռոզանովի հիշատակը։

Գերմանացի Սանդրո Շվարցի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։ 38-րդ րոպեին աչքի ընկավ 21-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Վյաչեսլավ Գրուլյովը, որն առաջին գոլը խփեց «Դինամոյի» գլխավոր թիմում։

Գոլային փոխանցումը կատարեց 17-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը մոսկովյան թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

90-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց խորվաթ կիսապաշտպան Նիկոլա Մորոն։

«Տամբովի» պահեստայինների մեջ էր 18-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, որը խաղադաշտ դուրս չեկավ։

«Դինամոն» 36 միավորով չորրորդն է, «Տամբովը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 21-րդ տուր

«Դինամո» - «Տամբով»՝ 2։0

Վյաչեսլավ Գրուլյով, 38, Նիկոլա Մորո, 90, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում