21:32  ,  5 մարտի, 2021

Անգլիական Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն մարզիչի կոչման թեկնածուները

Հայտնի են անգլիական Պրեմիեր լիգայի անցած ամսվա լավագույն մարզիչի կոչման թեկնածուների քառյակը։

Մրցանակին հավակնում են Նունու Էշպիրիտու Սանտուն («Վուլվերհեմփթոն», 3 հաղթանակ, 2 ոչ ոքի), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի», 6 հաղթանակ), Սքոթ Պարկեր («Ֆուլհեմ», 2 հաղթանակ, 3 ոչ ոքի, 1 պարտություն), Թոմաս Տուխել («Չելսի», 3 հաղթանակ, 3 ոչ ոքի)։

Տուխելը քառյակում «Չելսիում» աշխատանքի հենց առաջին ամսվա արդյունքում։

Հունվարին լավագույն մարզիչ էր ճանաչվել Գվարդիոլան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով