22:21  ,  3 մարտի, 2021

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Ֆիորենտինային»։ Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա»․ Լոպես, Մանչինի, Կրիստանտե, Կումբուլա, Պերես, Դիավարա, Վերետու, Սպինացոլա, Պելեգրինի, Մխիթարյան, Մայորալ։

«Ֆիորենտինա» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում հռոմեացիներին, որոնց հաղթանակը գնահատվում է 2.00 գործակցով: «Ֆիորենտինայի» հաղթանակը ստացել է 3.60 գործակից, ոչ ոքին՝ 3.50:

Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Իտալիայի առաջնության առաջին շրջանում։ Նոյեմբերի 1-ին Հռոմում 2։0 հաշվով հաղթել է «Ռոման»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով