16:10  ,  3 մարտի, 2021

Բուֆոնը պատմել է, թե երբ է ավարտելու կարիերան

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, թե երբ է ծրագրում ավարտել կարիերան:

«Ումեն առավելագույն սահմանաչափ: Դա 2023 թվականի հունիսն է: Դա առավելագույն ժամկետն է: Ընդ որում՝ կարող եմ կարիերաս ավարտել առաջիկա 4 ամսվա ընթացքում»,- աշխարհի չեմպիոնի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 43-ամյա Բուֆոնը մասնակցել է 10 խաղերի, որոնցից 6-ում անառիկ է պահել դարպասը: «Յուվենտուսի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English