23:38  ,  2 մարտի, 2021

Կավանին վերսկսել է մարզումները «Մանչեսթեր Յունայթեդի» ընդհանուր խմբում

«Մանչեսթեր Յունայթեդի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին վերականգնվել է վնասվածքից հետո եւ վերսկսել է մարզումներն անգլիական թիմի ընդհանուր խմբում։

«Էդինսոնը մարզվել է, լավ է, որ նա արդեն պատրաստ է։ Հույս ունենք, որ նա այլեւս խնդիր չի ունենա եւ կմեկնի թիմի հետ առաջիկա խաղին»,- «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի խոսքը մեջբերում է SkySports-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 3-ին՝ Անգլիայի առաջնության 29-րդ տուրում հյուրընկալվելով «Քրիսթալ Փելասին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում