Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 16-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Գյումրիի Ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվեց «Շիրակին» և հաղթեց 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացեց «Փյունիկի» նորեկ, ուկրաինացի կիսապաշտպան Նիկիտա Տատարկովը, որն աչքի ընկան կիսաշրջադարձ հարվածով: Հյուրերի երկրորդ գոլն ավելացված ժամանակում խփեց փոխարինման մտած ուկրաինացի հարձակվող Օլեգ Կոժուշկոն:
«Փյունիկը» պաշտոնական խաղերում առաջին հաղթանակը տարավ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ և, վաստակելով 8 միավոր, հեռացավ վերջին տեղից: 6 միավոր ունեցող «Շիրակը» նահանջեց վերջին՝ 9-րդ տեղ:
Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր
«Շիրակ» - «Փյունիկ»՝ 0:2
Նիկիտա Տատարկով, 56, Օլեգ Կոժուշկո, 90+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում