«Փյունիկը» խփեց գեղեցիկ գոլ և հաղթեց Գյումրիում

15:56   1 մարտի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 16-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Գյումրիի Ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալվեց «Շիրակին» և հաղթեց 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացեց «Փյունիկի» նորեկ, ուկրաինացի կիսապաշտպան Նիկիտա Տատարկովը, որն աչքի ընկան կիսաշրջադարձ հարվածով: Հյուրերի երկրորդ գոլն ավելացված ժամանակում խփեց փոխարինման մտած ուկրաինացի հարձակվող Օլեգ Կոժուշկոն: 

«Փյունիկը» պաշտոնական խաղերում առաջին հաղթանակը տարավ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ և, վաստակելով 8 միավոր, հեռացավ վերջին տեղից: 6 միավոր ունեցող «Շիրակը» նահանջեց վերջին՝ 9-րդ տեղ:

Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 0:2

Նիկիտա Տատարկով, 56, Օլեգ Կոժուշկո, 90+1



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.