19:55  ,  28 փետրվարի, 2021

«Ինտերը» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24–րդ տուրում առաջատար «Ինտերը» տանը մրցեց «Ջենոայի» հետ։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Արդեն առաջին րոպեին խփեց «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ 69–րդ րոպեին աչքի ընկավ իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը, որին գոլային փոխանցում կատարեց Լուկակուն։ 77–րդ րոպեին միլանյան թիմի երրորդ գոլը խփեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։

«Ինտերը» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Միլանից», որը 24–րդ տուրում փետրվարի 28–ին կհյուրընկալվի «Ռոմային»։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45–ին։ «Ջենոան» 12–րդն է՝ 26 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24–րդ տուր

«Ինտեր» – «Ջենոա»՝ 3։0 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 1, Մատեո Դարմիան, 69, Ալեքսիս Սանչես, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում