15:11  ,  23 փետրվարի, 2021

«Ցյուրիխի» նախագահի շունը դաշտ է ներխուժել խաղի ժամանակ (ֆոտո)

«Ցյուրիխի» ու «Սյոնի» միջև ֆուտբոլի Շվեյցարիայի առաջնության հանդիպումը կարճ ժամանակով դադարեցվել է դաշտ մտած շան պատճառով: Առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտում հայտնվել է «Ցյուրիխի» նախագահ Անչելո Կանեպայի շունը: Կանեպան անձամբ է իջել խաղադաշտ, որպեսզի կենդանուն հեռացնի դաշտից:

Հանդիպումից հետո «Ցյուրիխի» մամուլի ծառայությունը սոցցանցերում հրապարակել է շան լուսանկարը և կատարել հետևյալ գրառումը. «Շնորհավորում ենք նորամուտի առթիվ, Չիլա»:

View this post on Instagram

A post shared by FC Zürich (@fcz_offiziell)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում